Հունիսի 20–ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
«Այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կընդունի ՀՀ վարչապետ Փաշինյանին»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին, հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Նա ասել է, որ այս պահին կարող է ասել միայն, որ իրոք այցը նախատեսված է։
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։