Բաղրամյան պողոտան դեռ փակ է։ Անհետ կորածների հարազատները բողոքում են ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության դեմ, որի վերաբերյալ որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հունիսի 18–ին, հայտնում է Aysor.am-ը։
Ակցիայի մասնակիցները պահանջում ենչեղարկել Արմեն Աբազյանին հեռացնելու որոշումը:
Անհետ կորածների հարազատները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և սա կմտնի փակուղի: