19 հունիսի 2025 - 13:01 AMT
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ. Անընդունելի է ՀՀ կառավարության կողմից երևելի հայորդիների նպատակային թիրախավորումը

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով «մտահոգ սրտով է հետևում հայրենիքում ընթացող ամոթալի իրադարձություններին»։

Նա նշել է, որ տարածաշրջանային լարվածության և մեր երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների պայմաններում «անընդունելի են ՀՀ կառավարության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և իրենց Մայր Եկեղեցու պահպանության ու պաշտպանության դիրքերում կանգնած երևելի հայորդիների նպատակային թիրախավորումն ու վարկաբեկումը», հայտնում է Aysor.am-ը։

«Մենք մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար և Եկեղեցու նվիրյալ զավակ Տիար Սամվել Կարապետյանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շահերը պաշտպանելու համար ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Մենք մեր թեմի ու հավատացյալ ժողովրդի անունից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ:

Արհեստականորեն նախաձեռնված այս «նախանձախնդիր արշավը» հղի է կործանարար հետևանքներով, որովհետև անզեն աչքով անգամ տեսանելի են վարչախմբի բուն նպատակներն ու ցանկությունները, որոնց այլ բան չի մնում խորհուրդ տալ, քան հիշեցնել ավետարանական խոսքերը.« Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար գցի…»․ (Հովհաննես 8։7)»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։