«Իսրայելահայեր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը, որը բնակվում է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում, տեղեկացրել է, որ տեղի հայերի շրջանում զոհեր չկան։
«Զոհեր չկան Աստծուն փառք։ Հայերը լավ են, բոլոր քաղաքներից նորություն ունենք»,–գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Չեռնամորյանը նշել է, որ հրթիռային հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ 30 վիրավոր կա, 6–ը ծանր, 2–ը՝ միջին ծանրության
«Այսօր 7֊րդ օրն է։ 7։18֊ ին այսօր առավոտյան, երբ հայտնվել էր, որ այսօր վերադառնալու ենք բնականոն կյանքի ու աշխատանքի, թրաշով հեղափոխականները 23 հրթիռ ուղարկեցին էս կողմերը։
Հրթիռահարության արդյունքում այս պահին` 30 վիրավոր, 6 ծանր, 2 միջին ծանրության։ Հարվածել են Բեեռ Շևայի Սոռոկա հիվանդանոցին, թիրախավորվել է երկրի կենտրոնը, եղել են ուղիղ հարվածներ բնակելի շենքերի վրա»,–գրել է նա։
Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։