Հայաստանի ձյուդոյի ազգային թիմերն այս օրերին միացյալ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավան համալիրում՝ պատրաստվելով առաջիկա միջազգային առաջնություններին, հայտնում է Radar.am-ը։
Հավաքից հետո մեծահասակների կազմը մասնակցելու է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում հունիսի 25-30-ը կայանալիք «Judo Russian Tour» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի երկրորդ փուլին։
Պատանեկան հավաքականը հունիսի 26-28-ը հանդես է գալու Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։