19 հունիսի 2025 - 16:19 AMT
«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակները, որի արդյունքում պաղպաղակների նմուշներում որևէ տեսակի խախտում չի հայտնաբերվել:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդի անվտանգության բոլոր նորմերին: