19 հունիսի 2025 - 18:36 AMT
«Միասին» շարժում․ Կալանք կիրառելով Կարապետյանի նկատմամբ՝ դատարանը ենթարկվել է վարչապետի հրահանգ-պահանջին

«Միասին» շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝՝ նշելով, որ կալանք կիրառելով ազգային բարերար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, «դատարանն անմիջաբար ենթարկվել է ՀՀ վարչապետի հրահանգ-պահանջին»։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն արձանագրում է, որ ՀՀ-ում այլևս չի գործում անկախ դատական համակարգը։ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ ուղղորդում է դատարանների և իրավապահ բոլոր համակարգերի գործունեությունը՝ փորձելով Հայաստանում իսպառ ճնշել խորացող այլակարծությունը, վախի ու բռնճնշումների մթնոլորտ հաստատելով։

Աներկբա է, որ դատարանն անմիջաբար ենթարկվել է ՀՀ վարչապետի հրահանգ-պահանջին՝ երկամսյա կալանք կիրառելով ազգային բարերար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, որն ընդամենը հրապարակավ անվերապահ աջակցություն ու հավատարմություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդդեմ Փաշինյանի ծավալած հակասահմանադրական աննախադեպ պայքարի։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը դատապարտում է քաղաքական հետապնդումների նման քաղաքականությունը՝ վստահ, որ Հայաստանում ազատ կամքը ճնշել չի հաջողվելու, Հոգևոր Հայաստանը հաղթահարելու է երկրի հակառակ կողմից եկածների սերմանած վախի, կեղծիքի և ուրացման մթնոլորտը։

Ինչպես Բաքվի ապօրինի դատավարություններն են անփառունակ ավարտվելու և ազատ են արձակվելու հայ պատանդները, այնպես էլ Երևանի խամաճիկ դատավորներն ու կամակատար մեղադրողներն են շուտով ամոթից գետնահակ ճանաչելու քաղաքական հալածյալների իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։