19 հունիսի 2025 - 18:47 AMT
Զեյնալյանն ընտրվել է ՍԴ դատավոր

Ազգային ժողովը հաստատել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Քվեարկած պատգամավորների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 67 կողմ, 0 դեմ:

Ընտրվելուց հետո Արտակ Զեյնալյանն ամբիոնի մոտ երդվել է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի կոչմանը, հայտնում է 1lurer.am-ը։

Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր: Զեյնալյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ, կարգի համաձայն, կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, նաև վայր դրել ավագանու մանդատը։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր: ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: