Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին:
Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Վարչապետի աշխատակազմը հրապարակել է Փաշինյանի հետ Թուրքիա մեկնած պաշտոնյաների ցանկը։
Փաշինյանից բացի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Պատվիրակության կազմում է նաև պաշտոնյաների անվտանգությունն ապահովող ծառայության՝ ՊՊԾ-ի ղեկավար Արթուր Գասպարյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ալիևն արդեն վերադարձել է Ադրբեջան։