Վաղարշապատն ու Խոյը միավորվելու են մեկ համայնքի կազմում՝ ընդգրկելով դրանց ենթակայության տակ գտնվող 19 բնակավայր։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների գործընթացի հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացումը։
Նախարարը նաև հավելել է, որ նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: