20 հունիսի 2025 - 15:09 AMT
Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա, հնարավոր են կարճատև տեղումներ

Հունիսի 20-ի ցերեկը, ինչպես նաև 24-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ը գիշերային ժամերին ու կեսօրից հետո երկրի տարբեր շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ և ամպրոպներ, որոշ հատվածներում՝ կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամենրին մայրաքաղաքում կգրանցվի +32․․․33 աստիճան։