Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են քաղցկեղի դեմ «Էնտերոմիքս» անվանումով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Անդրեյ Կապրինը։
«Մեր ինստիտուտը առաջինն է, որին վստահվել է այս պատվաստանյութի մասնակցությամբ բաց, մեկկենտրոն կլինիկական փորձարկման առաջին փուլի անցկացումը»,-ասել է Ռադիոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի տնօրենը «Անհատականացված ուռուցքաբանական դեղամիջոցների մշակում. ապագան արդեն այսօր» թեմայով սեսիայի ժամանակ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՊՄՏՖ-2025-ը անցկացվում է հունիսի 18-21-ը Սանկտ Պետերբուրգում։ Ֆորումի այս տարվա գլխավոր թեման է՝ «Ընդհանուր արժեքները՝ աճի հիմք բազմաբևեռ աշխարհում»։