Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա այդ մասին կարճ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Հանդիպում Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ»,–գրել է նա։
Փաշինյանի գլխավորում է պաշտոնական պատվիրակությունը, որը հունիսի 20-ին է ժամանել է Թուրքիա։ Այցի ընթացքում անդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այն տեղի կունենա երեկոյան։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև ՊՊԾ պետը։