Գործադիրի որոշմամբ կերկարացվի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ 2–րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով:
Շահագործման ժամկետը երկարացնելու ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկություն) 1500 տ նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին` կայանի արդիականացման երկրորդ փուլի (մինչև 2026թ.) շրջանակներում։
Հայկական ԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդն է ապահովում։ ՀՀ իշխանություններն էլ նախատեսել են մինչև 2036 թվականը կառուցել նոր էներգաբլոկ՝ գործողների փոխարինման նպատակով։