20 հունիսի 2025 - 17:37 AMT
Ուզում եմ վաճառել Wildberries-ում. Ինչի՞ց սկսել

Ի՞նչ պետք է իմանալ Wildberries-ում վաճառք սկսելուց առաջ՝ հիմնական պատկերացումներ և գործնական խորհուրդներ։

Էլեկտրոնային առևտրի զարգացումը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ առաջարկելով նոր գործիքներ թե՛ սպառողների, թե՛ բիզնեսների համար։

Այս միտումը նկատելի է նաև Հայաստանում, որտեղ փոքր և միջին ձեռնարկատերերը սկսում են օգտագործել միջազգային հարթակները՝ ընդլայնելու իրենց վաճառքների աշխարհագրությունը։

Գլոբալ միտումներից դեպի տեղական զարգացում

2024 թվականին համաշխարհային էլեկտրոնային առևտրի ծավալը գերազանցել է 6 տրիլիոն դոլարը։ Աշխարհի սպառողների մոտ 60%-ը նախընտրում է գնումներ կատարել մարկետփլեյսերի միջոցով՝ հաշվի առնելով հարմարությունը, առաքման արագությունը և ապրանքների լայն տեսականին։

Հայաստանում էլեկտրոնային առևտուրը ևս գտնվում է ակտիվ աճի փուլում։ Տարբեր հարթակներ տալիս են տեղական բիզնեսներին նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն՝ նվազեցնելով մուտքի խոչընդոտները և հեշտացնելով գործընթացները։

Ներկայությունը մարկետփլեյսերում՝ նոր մոտեցումների և պահանջների անհրաժեշտություն

Միջազգային էլեկտրոնային հարթակներում գործունեություն ծավալելը պարզապես տեխնիկական գրանցում չէ։ Դա պահանջում է մտածողության փոփոխություն՝ ներառյալ շուկայի վերլուծություն, ապրանքային ռազմավարության մշակում, հաճախորդների սպասարկման զարգացում և հարմարվողականություն փոփոխվող թվային միջավայրին։

Հայ վաճառողի դիմանկար՝ ըստ ուսումնասիրության

Հայաստանից Wildberries-ում գրանցված վաճառողների վարքագծային և կառուցվածքային հատկանիշների ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալ պատկերը․

● Մեծ մասը միկրոբիզնեսներ են՝ մինչև 5 աշխատակցով։

● Տարիքային հիմնական խմբը՝ 26–35 տարեկան, որոնցից 54%-ը՝ տղամարդիկ։

● Վաճառքի հիմնական շուկան՝ Հայաստանը (72%), երկրորդը՝ Ռուսաստանը (23%)։

● Տրամադրվող ապրանքների հիմնական կատեգորիաներն են՝ տնային իրեր (22%), մանկական ապրանքներ (19%), կոսմետիկա և օծանելիք (18%), էլեկտրոնիկա (13%)։

● Տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներն են՝ պաշտոնական հարթակը (46%) և մասնավոր Telegram խմբերը (40%)։

● Ամենապահանջված թեմաներն են՝ մարքեթինգ (64%), լոգիստիկա (57%), հարկային համակարգ (55%)։

Այս տվյալները ցույց են տալիս, որ վաճառողների մեծ մասը դեռ զարգացման փուլում է՝ փորձելով միաժամանակ յուրացնել և կիրառել թվային առևտրի գործիքները։

Ինչից սկսել մարկետփլեյսում վաճառքը

● Տվյալների վրա հիմնված որոշումներ. Ապրանք ընտրելիս կարևոր է գնահատել պահանջարկն ու մրցակցությունը՝ հիմնվելով ոչ թե ինտուիցիայի, այլ փաստացի վերլուծության վրա։

● Օգտվել ուսուցողական հնարավորություններից. Հարթակները հաճախ տրամադրում են ուսուցողական նյութեր, որոնք օգնում են կողմնորոշվել վաճառքի գործընթացում։

● Հաճախորդների հետ փոխհարաբերությունների զարգացում. Արձագանքների և հարցերի հետ աշխատելը, վստահության ստեղծումը դրական ազդեցություն են ունենում վարկանիշի վրա։

● Տեսանելիության ապահովում մարքեթինգային գործիքներով. Բարձր որակի լուսանկարներ, գրագետ վերնագրեր և մասնակցություն ակցիաներին՝ այս ամենը նպաստում է վաճառքի աճին։

● Մտածել ոչ միայն մեկնարկի, այլ նաև հաջորդ փուլերի մասին. Կարևոր է նախապես մշակել ճկուն գնային քաղաքականություն, վերադարձի հստակ կանոններ և այլընտրանքային պլաններ՝ պահանջարկի փոփոխության դեպքում։

Եզրակացություն

Վաճառքի թվային հարթակում մեկնարկը պահանջում է պատրաստվածություն, վերլուծական մտածողություն և շարունակական ուսուցում։ Սա պարզապես նոր բիզնես հնարավորություն չէ, այլ նոր իրականություն, որտեղ հաջողությունը կախված է համակարգված աշխատանքից, տվյալների արդյունավետ կիրառությունից և փոփոխություններին պատրաստ լինելուց։

Այս համատեքստում Wildberries-ի առաջարկած գործիքները՝ սկսած ուսուցողական ծրագրերից մինչև վերլուծական մոդուլներ ու լոգիստիկ աջակցություն, կարող են հանդիսանալ վստահելի հենարան ձեռնարկատերերի համար՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մակարդակում։

Եվ հենց այս նախաձեռնության շրջանակում Wildberries-ը շուտով Հայաստանում կբացի PRO WB ձեռներեցության զարգացման և աջակցության կենտրոնը, որը կդառնա կարևոր ռեսուրս բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնարկել կամ ընդլայնել իրենց բիզնեսը՝ օգտագործելով մարկետփլեյսի հնարավորությունները։