Իսրայելում Հայաստանի դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին։
«ՀՀ դեսպանատան հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +972 58 607 0313»,- նշված է հաղորդագրությունում։
Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանում է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Թեհրանում նշում են, որ հարվածները հասցվում են Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին։
Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։