Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աշխատանքային այցով ՌԴ–ում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը վերաբերում էր ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական ինտեգրման հիմնական խնդիրներին և հնարավորություններին: