ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հակոբյանը հունիսի 23-ին կմեկնեն Վրաստան։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Քննարկվելու են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։
Հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով վրացական կողմի ստուգումներից, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ խնդիրը լուծում կստանա հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, սակայն նրա այցը Հայաստան չեղարկվեց։