Հունիսի 21–ին ամառային արևադարձն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը, Հայաստանում 15 ժամ 2 րոպե»,- գրել է նա։