21 հունիսի 2025 - 15:09 AMT
«Ռոսսոտրուդնիչեստվոն» ռուսերենի ամառային դասընթացներ է մեկնարկել Հանքավանում

Կոտայքի մարզի Հանքավան գյուղում մեկնարկել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած լեզվի ամառային դպրոցի առաջին հերթափոխը:

Հայաստանում Ռուսական տունը տեղեկացրել է, որ այս տարվա ծրագիրը նոր որակական աստիճան է ստացել։ Թիմին միացել է բանասիրական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ընդհանուր և ռուսաց լեզվաբանության ամբիոնի դոցենտ Պոլինա Պովալկոն։ Նրա հետ դասերը վարում է «ЗаРусский» շարժման կամավոր Նադեժդա Գրիգորյանցը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեզ համար կարևոր է, որ երեխաները ռուսաց լեզվի ուսուցումը կապեն ուրախության, բացահայտման, բարեկամության հետ։ Հենց այդպիսի մթնոլորտ ենք ստեղծում Հանքավանում»,-նշել է Ռոսսոտրուդնիչեստվոյի գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան։

Դասընթացները ներառել են խաղային վարժանքներ, ստեղծագործական աշխատանքներ և փոքր բեմադրություններ։