21 հունիսի 2025 - 15:16 AMT
Դինքի դուստրը Փաշինյանին հորդորել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Թուրքիայում

Հրանտ Դինքի դուստրը՝ Դելալ Դինքը, Ստամբուլում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, ընդգծել է, որ իրենց համար մեծ նշանակություն ունի նման երկխոսության կայացումը և նրա ներկայությունը այդ երկրում։

Նա վարչապետի այցը պատմական է համարել, ինչպես նաև կարևորել, որ Փաշինյանը պատրաստվում է Էրդողանին Հայաստան հրավիրել, գրում է Aysor.am-ը։

«Մենք հարևան երկրներ ենք, և այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է խաղաղությունը: Մենք գիտենք, որ խնդիրները մեկ րոպեում չեն լուծվում, բայց կարևորը երկխոսությունն է:

Կուզենամ մի առաջարկ անել՝ Թուրքիայում շատ ՀՀ քաղաքացիներ կան, որոնք մեծ խնդիրներ ունեն, նորածիններ կան, որոնք թուղթ չունեն, հիվանդներ կան, որոնց բժշկական օգնություն է պետք: Խնդրում եմ, այստեղ դեսպանատան, հյուպատոսարանի նման դիվանագիտական մի կառույց է պետք»,–նշել է նա։