23 հունիսի 2025 - 10:14 AMT
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը շարունակում է ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները՝ համաձայն ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 30-ի 826-Լ որոշման պահանջների։

Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել, դրանք գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։

Հաստատված թույլատրելի առավելագույն ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության անվտանգ սահմանը կազմում է 60 միկրոռենտգեն/ժամ:

Հունիսի լույս 22–ի գիշերն ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանն ավելի ուշ հայտարարել է, որ տարհանել էր բոլոր բաղադրիչները։