2 հունիսի 2009 - 18:26 AMT
Սերժ Սարգսյանը հանդիպել է հայտնի գործարար Էդուարդ Էռնեկյանի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայտնի գործարար, «Ամերիկայի միջազգային օդանավակայաններ» ընկերության նախագահ, արգենտինահայ Էդուարդ Էռնեկյանին: Նախագահն ասել է, որ նա լավ տեղեկացված է Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի մասին: Երկրի ղեկավարը եւ գործարարը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ չնայած գլոբալ ճգնաժամի պատճառած դժվարություններին, պետք է առաջ գնալ:
Էդուարդ Էռնեկյանի խոսքերով, իր կողմից ձեռնարկված բոլոր ծրագրերը տվյալ պահին գտնվում են բնական գործընթացի մեջ: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացման նախագիծը, գործարարը նշել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաեւ մշակման եւ ոռոգման մեջ նոր մեթոդների օգտագործումը: Երկրի նախագահը նշել է այդ տեխնոլոգիաների կիրառման կարեւորությունը այլ ֆերմերային տնտեսություններում:
Էռնեկյանն ընդգծել է այդ ոլորտում երիտասարդ սերնդի ընդգրկման կարեւորությունը, ինչի հետ կապված նա մտադիր է հայտարարել է «Ֆրութֆուլ Հայաստան» մրցույթը: