Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբից տեղափոխվել է սերբական «Ցրվենա զվեզդա»։
26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ ստորագրել է եռամյա պայմանագիր, գրում է Euor-footboal.ru-ն։
«Լոկոմոտիվ» տոկոս կստանա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից։
«Տպավորություններս շատ դրական են, հայտնվել եմ մեծ ակումբում, որը խաղում է եվրոպական մրցաշարերում։ Գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որն ինձ վրա է։ «Ցրվենա զվեզդայի» հետ նպատակը Չեմպիոնների լիգան է»,- հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում էր 2021 թվականից։ Այդ ընթացքում նա անցկացրել է 122 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։