23 հունիսի 2025 - 15:00 AMT
ԱԳՆ․ ՀՀ–ն ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ հարաբերություններին

Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին։ Այդ մասին ասվում է Լյուքսեմբուրգի Ազգային տոնի առիթով ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է նախարարության X-ի հարթակում։

«Ջերմորեն շնորհավորում ենք և լավագույն մաղթանքներ ենք հղում Լյուքսեմբուրգին Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս բարեկամական Լյուքսեմբուրգի հետ գործընկերությանը և ակնկալում է խորացնել մեր փոխշահավետ, բազմակողմանի համագործակցությունն, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։