23 հունիսի 2025 - 15:45 AMT
Հունիսի 24-ից տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Երևանում և հանրապետության տարածքում առաջիկա հինգ օրերին սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, բացառությամբ հունիսի 23-ի։

Հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում՝ hունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +35․․․36 աստիճանի։

Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։