Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Դմիտրի Լիցկայան «Ռոսսոտրուդնիչեստվո» գրասենյակի նախաձեռնած գիտական համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը խորհրդակցելու է Հայաստանի հետ՝ իրանա-իսրայելական լարվածության սրման հետ կապված ռիսկերը համատեղ չեզոքացնելու համար:
«Սրացումը չի կարող դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որն արդեն բավականին փխրուն է. այն հարվածում է տնտեսական նախագծերին, տարանցիկ միջանցքներին, ենթադրում է փախստականների հոսք և ընդհանուր առմամբ հրահրում է անկայունություն»,- ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
Նա հավելել է, որ Մոսկվան, որպես տարածաշրջանային գործընթացների պատասխանատու մասնակից, «կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի երկրների համար առավելագույն անվտանգությունն ապահովելու համար»։
Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։