24 հունիսի 2025 - 14:04 AMT
Բաբայան. Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից»։

Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել էր կաթողիկոսին «րոպե առաջ հեռանալ Վեհարանից»։

Բաբայանը գրել է․ «Հայաստանի Հանրապետությունը մեր ազգային պետականության էպիկենտրոնն է։

Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Սահմանադրությամբ տրված ուխտը դրժած, բարոյապես եւ պետականապես այլասերված, անգամ հասարակ քաղաքացիների համար անընդունելի ու արգահատելի վարք ու բարք ունեցող մարդկանց ղեկավարության ներքո, նշանակում է՝ կասկածի տակ է դրված մեր պետականության էությունը։

Ես Հայաստանի Հանրապետության գիտակից ու պարտաճանաչ քաղաքացի եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր պետական խորհրդանիշին, հայրենասիրությամբ է լսում մեր հիմնը, հավատքով մասնակցում ընտրություններին, պահանջում օրենքի գերակայություն եւ ամեն օր մտահոգվում է երկրի ապագայով։

Եվ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային պետականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։

Սա մի ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի, յուրաքանչյուր բարոյական քաղաքական գործիչ պետք է զատվի որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաների իշխանամոլ, կոռումպացված եւ պետական դավաճան վարքից եւ Հայաստանի Հանրապետությունում վերահաստատի այն բարոյական ու իրավական հրամայականը, որ սահմանված է Սահմանադրությամբ եւ ժողովրդի կամքով։ Այլընտրանք չկա։

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասեր քաղաքացիներին եւ պետական ծառայությանը հավատարմությամբ նվիրված բոլոր պաշտոնյաներին հորդորում եմ հստակ ձեւակերպել իրենց պահանջը, այն է՝ Ազգային ժողովը եւ կառավարությունը ազատել այս իշխանության լկտի եւ կործանարար ներկայությունից»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։

Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նունիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի և արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։