Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր աջում անդրադարձել է այն անձանց, որոնք ծաղրում են կրթվելուն ուղղված շարժումը։
«Մի մարդ, հազարամյակներ առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։
Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։
Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ի՞նչ անվանես»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում պատրաստ է պատասխանել բոլոր հնարավոր հարցերին՝ ներառյալ այն մեղադրանքները, թե արդյոք նա «լիզել է թուրքի կոշիկները» կամ «վաճառել է Ղարաբաղը»։
«Կրթվելը նորաձև է» շարժման բոլոր ծախսերը ապահովվում են վարչապետի աշխատակազմի բյուջեից: Այդ մասին հայտնել է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովում: