Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ։
«Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։
Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ»,–գրել է նա։
Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ հունիսի 1-20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Նշվում էր, որ բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանուցվում գործընթացը խոչընդոտող պատճառների մասին․ խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։