Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, նշել է, որ, հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն։
«Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և վերանայումներ կանենք»,- ասել է նա, գրում է Radar.am-ը։
«Աշխարհում չկա քաղաք, որի սկզբունքը հետևյալը չլինի. հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, որ օգտվում է տրանսպորտից, ավելի արագ հասնի, քան մեքենաները։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում։ Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի»,- նշել է փոխքաղաքապետը։