Հանրապետության տարածքում հունիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին և 29-ին կեսօրից հետո երկրի որոշ շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ, ուղեկցվող ամպրոպով, իսկ առանձին վայրերում չի բացառվում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը, 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում ևս մինչև 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ հունիսի 28-ին և 29-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի որոշ հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, որոնց ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել մինչև 15-18 մ/վրկ։