24 հունիսի 2025 - 15:52 AMT
Մխիթարյան․ Եթե Х գործարարն անհամաձայն լինի իշխանության քայլերին, արագ կպարզվի՝ նրա տարիներով արտադրած մածունը սև է

Գյումրու ավագանու անդամ, «Իմ հզոր համայնք» խմբակցության ներկայացուցիչ և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում առկա քաղաքական իրողություններին «Ժամանակակից «ժողովրդավար» Հայաստանում։

«Եթե Х գործարարը անհամաձայնություն հայտնի օրվա իշխանության քայլերի վերաբերյալ, ապա շատ արագ.

Ա. Նրա տարիներով արտադրած և խնդիր չունեցած մածունը կպարզվի, որ սև է

Բ. Թաքցրել է խոշոր չափերի մերան

Գ. Ապակե տարաների թափանցիկությունը չի համապատասխանում երեկ չէ առաջին օրը ընդունված նորմերին

Դ. Փորձված թանը այլևս այդ «անփորձ մածունից» չի ստացվում, ինչի վերաբերյալ բողոք է ներկայացնելու արևմտյան յոգուրտի սիրահար ամբողջ գդլնոցը

Ե. Առավոտից երեկո գործարարի մասին վայրահաչելու են այն նույն մարդիկ, որոնք մինչ այդ հերթ էին պահում նրա մոտ հայտնվելու և մի քանի գրամ մածուն բերաններն առնելու համար։

Սա է: Սա չնկատելը, սա չտեսնելը նշանակում է սա խրախուսել: Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլ նաև հողը փախնում է ոտքերի տակից: Որովհետև հողը հայկական է: Իսկ իրենք հայ չեն:

Սրանց հեռացնելու հազար ու մի ձև էր փորձ արվել: Բայց վերջը հեռանալու են #մեր_ձևով:

Հայկական ձևով: Ուրիշ ձև չունեն»,–գրել է նա։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։