Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատախազությունն ընդունել է, որ ՀՀ ազգային ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023-ին ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մոտ 2 տարի անց՝ դատախզությունը ստիպված հաստատեց և ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել, ընդ որում՝ դատախազությունն անուղղակի նաև ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց, այն պատճառաբանությամբ, որ դեռևս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ճիշտ» քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարացնելու համար ժամանակա պետք»,–գրել է նա։
2023–ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում ցույցերի և անհնազանդության գործողությունների շրջանակում կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների, որոնց թվում էր նաև Լևոն Քոչարյանը։ Քոչարյանին բերման ենթարկելիս փակ գանգուղեղային վնասվածք էր հասցվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կալանավորվել է Քոչարյանը։