2 հունիսի 2009 - 19:55 AMT
Հայ քաղաքագետը զարմացած է Հայաստանին 500 մլն դոլար հատկացնելու Ռուսաստանի որոշումից
«Այն, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը ստորագրվելու է, ես գիտեի, այն, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան այնպես, ինչպես տեղի ունեցան, ես նույնպես սպասում էի: Բայց ահա այն, որ 500 մլն դոլարի հետ իրավիճակը կընթանա այնպես, ինչպես ընթանում է, դրանում ես համոզված չէի»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե որ իրադարձությունն է եղել ամենանշանակալին վերջին ամսում: Նրա խոսքերով, ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ 500 մլն դոլար հատկացվելու, համաշխարհային ճգնաժամի եւ այն խնդիրների պայմաններում, որոնք ծառացած են տարածաշրջանի առաջ, մոտ ժամանակաները բավական կարեւոր են Հայաստանի համար: