Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է, որ դատական համակարգն այսօր զբաղված է այնպիսի գործընթացներով, որոնք անմիջական առնչություն չունեն արդարադատության ապահովման հետ
Ըստ Գրիգորյանի, այս իրավիճակն առաջացել է տարիների ընթացքում, գրում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ կուտակված խնդիրներն այժմ փորձում են կարգավորել՝ նպատակ ունենալով, որ դատական մարմինները դառնան հենց արդարադատություն իրականացնող կառույցներ, այլ ոչ թե ծառայեն դատավարական ընթացակարգերին։
«Դա բավական բարդ գործընթաց է»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով, արհեստական ծանրաբեռնվում է համակարգը, որը բերում է այլ խնդիրների։