Երևանի ավագանու որոշմամբ, կստեղծվի 1991թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ․ Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևանին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացները քննող հանձնաժողով։
Նախագիծն ընդունվել է 35 կողմ, 5 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Radar.am-ը։
Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ խոսքը 45 օտարված մանկապարտեզների մասին է։