Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հղում է տվել Civic.am-ի հրապարակմանը, որը վերնագրված է «Ընդդիմության հեղաշրջման պլանը»։
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում», գրել է Փաշինյանը։
Ըստ Civic.am-ի՝ «ընդդիմության ներսում վստահելի աղբյուրները փոխանցել են ընդդիմության հեղաշրջման պլանը, որն իրենից ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում»։