24 հունիսի 2025 - 18:53 AMT
Առաջին անգամ հայ կին զինվորականը կուսանի ԱՄՆ Վեսթ Փոյնթի ակադեմիայում

Առաջին անգամ հայ կին զինվորականը կուսանի ԱՄՆ Վեսթ Փոյնթի ակադեմիայում: Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Շնորհավորում ենք Յանա Սիմոնյանին Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ։ Յանան առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում և ուսումնառությունն այնտեղ կավարտի 2029 թվականին։

Այս հեղինակավոր հաստատություն ընդունվելը խոսում է նրա բացառիկ ունակությունների և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև աճող փոխգործակցության մասին։ Ամենայն բարիք և հաջողություն ենք մաղթում Յանային»,- ասված է գրառման մեջ: