24 հունիսի 2025 - 19:09 AMT
Քոչարյանն արձագանքել է «հեղաշրջման պլանի» մասին հրապարակումներին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իշխանամետ լրատվամիջոցում հրապարակված «հեղաշրջման պլան» վերտառությամբ հոդվածը։

«Ինձ թվումա՝ էս «հեղափոխության պլան» գծողն ու քաղաքապետարանի խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդն ա»,–գրել է նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է թե «ընդդիմությունը մտածում է, որ իշխանափոխությունը LEGO է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այդ հրապարակմամբ և գրել․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: