25 հունիսի 2025 - 10:31 AMT
ՄԱԳԱՏԷ․ Իրանի հարևան երկրներում ճառագայթման ազդեցություն չի գրանցվել

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ–ն Իրանի միջուկային օբեյկտներին հասցված հարվածների հետևանքով ճառագայթման ազդեցություն հարևան երկրներում չի գրանցվել։ Այդ մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

«Հիմնվելով առկա տվյալների վրա՝ ՄԱԳԱՏԷ-ն կարող է վստահությամբ պնդել, որ հարվածների հետևանքով ոչ մի ճառագայթային ազդեցություն չի արձանագրվել հարևան երկրների ոչ բնակչության, ոչ շրջակա միջավայրի վրա: Ինչը հատկապես կարևոր է միջուկային անվտանգության տեսանկյունից՝ Իրանի հետազոտական և էներգետիկ ռեակտորները չեն դարձել հարվածների թիրախ», ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Իսրայելը սկսել է ռազմական գործողություններ Իրանի դեմ հունիսի 13-ի գիշերը, ի պատասխան՝ Իրանը չորսից պակաս ժամվա ընթացքում արձագանքեց նույն կերպ: Հաջորդ օրերին կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել: Մի քանի օր անց՝ հունիսի 22-ի գիշերը, ամերիկյան զորքերը հարված են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում: Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված է հասցրել Միջին Արևելքի խոշորագույն ամերիկյան օդային բազային՝ Ալ-Ուդեյդի մոտակայքում՝ Կատարում: ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ զոհեր և մեծ վնասներ չկան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանի համաձայնություն են տվել հրադադարի հաստատմանը, որն արդեն ուժի մեջ է մտել։

Photo. AFP