25 հունիսի 2025 - 11:56 AMT
Դանիելյան․ Կարծես թե տրամադրություն կա՝ մարդկանց տանեն ԱԱԾ, հետո որոշակի գործեր կազմվեն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց, որտեղ խուզարկություն է ընթանում, ասել է, որ «ռեպրեսիաների հերթական փուլն է և այս անգամ մասշտաբներն ավելի մեծ են»։

Նա նշել է, որ ներգրավված են ուժային բոլոր կառույցները՝ ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե, գրում է Panorama.am-ը։

«Կարծես թե տրամադրություն կա, էդ մարդկանց տանեն ԱԱԾ, հետո որոշակի գործեր կազմվեն։ 1937 թիվն է, մարդը հիստերիկ նոպաների մեջ ասել է՝ գնացեք ամեն գնով ինչ-որ բան գտեք տներից։

Պարզ չի՞, թե ինչի համար են անում... Մարդը երեկ թղթի կտոր է հրապարակել, ինչ-որ աբսուրդ բաներ են ասում»,- ասել է նա:

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: