25 հունիսի 2025 - 12:28 AMT
Ռումինիայի ԱԳ նախարար․ Բուխարեստը հավատարիմ է մնում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

Ռումինիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Օանա Տոյուն շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ ուղղված շնորհավորանքի համար։

Նա նշել է, որ Ռումինիան շարունակում է մնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական զարգացման աջակիցը, հայտնում է Արմենպրեսը։

«Շնորհակալ եմ Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հղած ջերմ խոսքերի համար։ Ռումինիան բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև տևական բարեկամությունը, որը հիմնված է պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ մեր քաղաքական երկխոսությունն ու երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով առաջ մղելու համար։

Ռումինիան շարունակում է մնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը»,- գրել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանն ավելի վաղ շնորհավորել է8 Օանա Տոյուին՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։