ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններին, որոնք վերաբերել են «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարների ու անդամների զրույցներին։
«Իսկ այ հիմա, սրբազան, «օտարերկրյա ուժային կենտրոնները» քեզ էլ չեն փրկի: Հիմա արդեն կշփվես բացառապես հայկական ուժային կենտրոնների հետ:
Կտրիճ Ներսիսյան, շտապ հայտարարություն ընդունեք, պաշտպանեք ձեր օրհնությամբ գործող սրբազանի` մարդկանց գյուլլելու սուրբ իրավունքը, ասեք, որ գյուլլողին բացահայտելը հարձակում է եկեղեցու վրա: Փարիսեցիներ»,- գրել է նա։
«Մենք դրել ենք բանի վրա. համոզենք, քարոզենք, 2 հոգի պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»,–ասվում է ձայնագրություններից մեկի մեջ։
Փաշինյանը, արձագանքելով, գրել էր․ «Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում․ անշուշտ, Կտրիճի «օրհնությամբ» և սամոների աջակցությամբ»։