ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հորդորում է ամռանը խուսափել քաղցր և գազավորված ըմպելիքներից, խմել ջուր և օգտագործեք ջրով հարուստ մթերքներ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նշվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ տարեկան միջին հաշվով խմում է գրեթե 27 լ գազավորված քաղցր ըմպելիք, ինչը համեմատած աշխարհի բարձր սպառում գրանցող երկրների հետ (100–300 լիտր)՝ ցածր ցուցանիշ է:
«Ամռանը ջրազրկումից խուսափելու համար մի սպասեք ծարավի զգացմանը՝ պարբերաբար ջուր և ջրով հարուստ մթերքներ օգտագործեք․ Հարմար տարբերակ է նաև օրական հեղուկի պահանջի հաշվարկի համար հետևյալ պարզ բանաձևը՝ քաշի վրա հիմնված՝ օրական մոտ 30–40 մլ ջուր ամեն կիլոգրամի համար՝ օրինակ՝ եթե քաշը 70 կգ է, ապա անհրաժեշտ է մոտ 2.1–2.8 լիտր ջուր։
Ամառային օրերին հեղուկի կարիքը սովորաբար մեծանում է՝ կապված բարձր ջերմաստիճանի, քրտնարտադրության ավելացման և հնարավոր ջրազրկման ռիսկի հետ։ Հեղուկի պահանջը կախված է մի քանի գործոններից՝ ներառյալ քաշը, ֆիզիկական ակտիվությունը, առողջական վիճակը, և արտաքին միջավայրի պայմանները։
Ընդհանուր ցուցումներն են միջին չափահասի համար՝ 2.5-ից 3.5 լիտր ջուր օրական (մոտավորապես 8-12 բաժակ)։ Սա կարող է ավելանալ, եթե մարդը շատ է քրտնում, սպորտով է զբաղվում, երկար ժամանակ է անցկացնում արևի տակ։ Բավարար ջրի օգտագործման նշաններ են`մեզի բաց դեղին գույնը, բերանի չորության բացակայությունը, ցերեկվա ընթացքում պարբերաբար միզելը»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ ամռանը քաղցր և գազավորված ըմպելիքները համարվում են անցանկալի հիմնականում հետևյալ պատճառներով․
Դա կարող է հանգեցնել արյան շաքարի կտրուկ բարձրացման, հոգնածության, իսկ պարբերաբար օգտագործման դեպքում՝ քաշի ավելացման և նույնիսկ շաքարային դիաբետի ռիսկի։
Լավագույն այլընտրանքներն են`
«Այսօր կա միտում շատ փոքր տարիքից երեխաներին տալ քաղցր գազավորված ըմպելիքներ, և, չնայած, պաշտոնապես գազավորված ըմպելիքների համար խստորեն սահմանված տարիքային շեմ չկա, այսինքն՝ օրենքով չի արգելվում դրանք երեխաներին կամ դեռահասներին վաճառել, սակայն առողջապահական ուղեցույցներն ու մասնագետների խորհուրդները միանշանակ զգուշացնում են, որ որոշ տարիքային խմբերում դրանց օգտագործումը պետք է խիստ սահմանափակել կամ լիովին բացառել։
Ո՞վ չպետք է խմի գազավորված ըմպելիքներ