ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է․ «Սրբազան հոր» աշխատանքային գործիքները»։
Լուսանկարներից մեկում զենք է ներկայացված։
Ըստ Քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար»-ի առաջնորդների և անդամների բնակարաններում հայտնաբերված են հրազեն, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և պայթուցիկ նյութեր, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, կարող էին կիրառվել հանցավոր նպատակներով։
Մինչդեռ Բագրատ սրբազանի փաստաբանը Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ նրա տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք–զինամթերք չի հայտնաբերվել։