Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է ներկայացվել՝ «ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման նախապատրաստության» հատկանիշներով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Նրանք չեն ընդունել իրենց մեղսագրվող արարքները, հայտնում է «Փաստինֆոն»։
Նրա խոսքով՝ կալանավորման միջնորդություն առայժմ չի ներկայացվել, սակայն հնարավոր է, որ մոտ ապագայում այդ հարցը դրվի օրակարգում։ Բացի այդ, պաշտպանը նաև նշել է, որ գործի նյութերին դեռ ծանոթանալու հնարավորություն չի ունեցել։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։
Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: