Բժիշկ Գևորգ Թամամյանը կարծիք է հայտնել, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, «ոչ այլ ինչ է, քան ազգադավ իշխանության կողմից պետության սրընթաց կործանում»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ նրա, «հաջորդ հարվածը Մայր Աթոռն է լինելու»։
«Վաղուց հայտնի փաստ է, որ բռնապետություններն անընդհատ բեմադրում են «հեղաշրջման փորձեր», որոնցով ամրապնդում են իրենց իշխանությունը։ Նույնն էլ այսօր ցուցադրված կրկեսն էր` մոնտաժված եւ սարքած խոսակցություններով, անհասկանալի ծագման մեկամյա հնության ինչ որ ծրագրերով, որոնցով փորձում են գործ կարել Բագրատ Սրբազանի հանդեպ։
Սրբազանին ճանաչող յուրաքանչյուր ոք գիտի, որ նա երբեք նման բառերով չի խոսում, իսկ մնացածը սարքելը տեխնիկայի հարց է։ Իշխանական եւ մերձիշխանական դերակատարները համակարգված կատարում են ծրագիրը նախապես պատրաստված մանրամասն օրակարգով»,–ասվում է գրառման մեջ։
Թամամյանը ներկայացրել է մի շարք հարցադրումներ, որոնք, ըստ նրա, վկայում են գործընթացի կեղծ բնույթի մասին։
«Սակայն տրամաբանող մարդու մոտ, համոզված եմ, առաջանում են հարցեր`
Նպատակը մեկն է, որ Հայաստանի համար հերթական կործանարար զիջման ժամանակ երկրում չլինի ընդվզող առաջնորդություն։
Նիկոլը շատ լավ գիտի իր ծրագիրը եւ փորձելու է անել այն մինչեւ վերջ։ Հաջորդ հարվածը, ենթադրում եմ, Մայր Աթոռն է լինելու։
Տվյալ իրավիճակում, ժամանակն աշխատում է ի օգուտ ազգակործանի եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Այդ պատճառով, համոզված եմ, պետք է ողջ դաշտի օր առաջ համախմբում։ Հուսով եմ, Վեհափառի այսօրվա այցը Առաջին նախագահին այդ տրամաբանության մեջ էր։ Համախմբվել է պետք, քանի ուշ չէ։ Համախմբվել եւ ժողովրդին առաջնորդել, որ խաղաղ անհնազանդության միջոցով հեռացնի այս իշխանությանը (մենք հո Նիկոլը չենք, որ Ռադիոտան դուռը ջարդենք)։ Արցախի ճակատագիրը Հայաստանը չպետք է կրկնի։
Հ.Գ. Այսօրվա էդ հրապարակված ցուցակի վերաբերյալ էլ, իրականում, էլի լավ մտածված շոու էր։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, էդ որ պահից ու ով սկսեց դա տարածել որպես "նախարարների" ցուցակ։ Ոնց որ էն «թքագեղձերի» խնդիր ունեցողն էր հա՞։ Պարզ է) Իսկ էդ ցուցակը որ սարքում-սարքում էիք, անվանս դիմաց ինչի էիք Սրբ. գրում՞)»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։