Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի համաձայնագրերին Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ։
Առաջինը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության ու Մոնղոլիայի, իսկ մյուսը՝ ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված փաստաթղթերին, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է մայիսի 14-ին։
Համաձայնագրերի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը:
Վերոնշյալ համաձայնագրերի իրականացումը հնարավորություն է ստեղծում ընդլայնել առևտրական փոխանակումները կողմերի միջև, խթանել արտահանման ծավալների աճը և բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքի մրցունակությունը ինչպես մոնղոլական, այնպես էլ արաբական շուկաներում։