27 հունիսի 2025 - 14:46 AMT
Էրիկ Պապիկյանը՝ ըմբշամարտի ԵԱ չեմպիոն, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքում 57 կգ քաշային կարգում հայկական թիմը ներկայացնող երկու մարզիկներ հանդիպել են եզրափակչում, որտեղ հաղթող է ճանաչվել Էրիկ Պապիկյանը։

Պապիկյանը դարձել է առաջնության հաղթողը, իսկ Տիգրան Կոլոտյանը՝ երկրորդ մրցանակակիր, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Արեն Միրզոյանը, Համլետ Անտոնյանը և Արեն Փիրուզյանը ապահովել են բրոնզե մեդալներ։

75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում հաղթելով վրացի մարզիկ Գոգիբերիձեին։ 44 կգ քաշային Արեն Փիրուզյանը, Նարեկ Դալլաքյանը, 68 կգ Շահեն Մարտիրոսյանն և 85 կգ Մերուժ Քոչարյանը իրենց ելույթները շարունակելու են սփոփիչ գոտեմարտերում։